Գերմանական մամուլի փոխանցմամբ՝ «Համբուրգ»-ը մեծ ցանկություն ունի Վան դեր Վարտին իր կազմում տեսնելու:
Ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբ տեղափոխության գլխավոր հարցը գումարի չափն է. անգլիական կողմը պահանջում է 18 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է 12 միլիոն հատկացնել Վան դեր Վարտի տեղափոխության դիմաց, սակայն «Տոտենհեմ»-ի նախագահ Դանիել Լևին իրենն է պնդում:
«Այժմ ամեն ինչ կախված է «Տոտենհեմ»-ից»,- ասել է «Համբուրգ»-ի նախագահը:
Հավելենք, որ օրերս ֆուտբոլիստը զրուցել է թիմի նախագահի հետ գերմանական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ:









































