Իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Ռեալ»-«Բարսելոնա» խաղից հետո, իսպանական մամուլի հաղորդմամբ, հայտարարել է, որ իր թիմը դրական բան է քաղել այս պարտությունից, և խաղը բացասականորեն չի ազդել իրենց վրա:
«Պարտությունը չի նշանակում, թե դա մեզ համար հոգեբանական հարված է: Իհարկե, կնախընտրեինք հաղթել, սակայն չստացվեց, և այս պարտությունը չի ազդի ազգային առաջնության հետագա խաղերի վրա:
Մենք առջևում ունենք բազմաթիվ խաղեր, որոնցից մեկն է նաև գալիք կիրակի օրվա խաղը: Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա ես ասել էի, որ «Ռեալ»-ը փորձելու է իր կողմը շրջել հանդիպման հաղթական հաշիվը հենց մեկնարկից: Ֆուտբոլիստի կորստով խաղալ հենց խաղի սկզբնամասից «Սանտյագո Բեռնաբեու»-ում այդքան էլ հեշտ առաջադրանք չէ, մանավանդ այն պարագայում, երբ մենք պաշտպանությունում լավ չէինք գործում»,- մասնավորապես ասել է Վիլանովան:







































