Կատալոնական «Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան «Ռեալ»-«Բարսելոնա» խաղից հետո խոսել է հանդիպման մասին՝ նշելով, որ կատալոնացիները կարող էին նաև չպարտվել:
Ամեն դեպքում` դա տեղի չունեցավ: Ի պատասխան «Ռեալ»-ի երկու գնդակների՝ «Բարսելոնա»-ին հաջողվեց խփել միայն մեկը:
«Պետք է շնորհավորել «Ռեալ»-ին հաղթանակի առթիվ. նրանց հաջողվեց հաղթել Սուպերգավաթը, բայց այդ հաղթանակը կախված էր որոշ հանգամանքներից: Առաջին կեսում «Ռեալ»-ը լավ խաղաց, բայց երկրորդում մեր շանսերը մեծ էին. կարող էինք նաև չպարտվել: Նշում եմ նաև, որ մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին իրենց անկոտրում կամքը»,- ասել է Սուբիսարետան:









































