Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

Ադրբեջանի իշխանությունները վախեցած են արաբական իրադարձություններից

Ադրբեջանցի փորձագետ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի կարծիքով, արաբական ավտորիտար ռեժիմների և Ադրբեջանի միջև շատ ընդհանրություններ կան, մասնավորապես` երկար տարիներ նույն կլանի և քաղաքական ուժի իշխանություն, կաշառակերության ծաղկում, ինչպես նաև բնակչության զգալի մասի մոտ ծայրահեղ աղքատություն:

Սակայն միևնույն ժամանակ արաբական իրադարձությունները ոգեշնչել են ադրբեջանական ընդդիմադիր հատվածին, հատկապես երիտասարդությանը, ինչը իշխանությունների համար հիմնական սպառնալիքն է: Եվ քանի որ արաբական հեղափոխությունները դեռ ավարտված չեն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ հետևանքներ դրանք կունենան Ադրբեջանի վրա:

Զանգվածային բողոքի ալիք բարձրանալու դեպքում իշխանությունների արձագանքի մասին Յունուսովն ասել է. «Այդ արձագանքը կանխատեսելի է և նման կլինի բոլոր ավտորիտար իշխանությունների արձագանքին, որոնք ունակ չեն ադեկվատ ընդունել սպառնալիքները: Այդ պատճառով Ադրբեջանում դեպքերը կարող են զարգանալ եգիպտական սցենարով` նախ իշխանությունները կհայտարարեն, որ լուրջ խնդիրներ չկան և բողոքի հետևում կանգնած են արտաքին ուժեր: Բողոքի ալիքի ծավալմանը զուգահեռ` իշխանությունները կընդունեն բարեփոխումների անհրաժեշտությունն ու ընդդիմության հետ բանակցությունների անհրաժեշտությունն ու այդպես շարունակ»:

«Արդյո՞ք Ադրբեջանում կա իսլամիստների` իշխանության գալու հավանականություն» հարցին Յունուսովը դա գրեթե անհնար է համարում, չնայած որ վերջին տարիներին իսլամամետ տրամադրությունների զգալի աճ կա ադրբեջանական հասարակությունում:

Նա գտնում է, որ հենց իսլամն է ներկայիս իշխանությունների իրական ընդդիմությունը, սակայն այն պառակտված է թուրքամետ, իրանամետ և արաբամետ խմբավորումների: Սրան պետք է ավելացնել այն, որ Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը աշխարհիկ է: Երիտասարդության շրջանում տարածված է քաղաքական իսլամի թուրքական մոդելը, այդ իսկ պատճառով, Յունուսովի կարծիքով, Ադրբեջանում հնարավոր չէ խոսել իսլամիզմի արևմտյան մոդելի` Ադրբեջանում հաստատվելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում