Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Արամ Սարգսյանը փորձելու է համախմբել հասարակությանը. մամուլ

«Հրապարակ»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրաիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել:

– Քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Ինչու եմ ասում, որ սա նաև իշխանության խնդիրն է, քանի որ եթե իշխանությունը հայտարարում է, որ կառուցում է ժողովրդավարական համակարգ, ապա դրա հիմքն այլընտրանքային ընտրություններն են, ինչը մեր երկրում բացակայում է: Դա նշանակում է, որ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու նպատակը ձախողված է: Եվ դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է:

Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, և 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր- Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձևավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար: Համոզված եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, որն իրեն ոտքի է հանելու: Որովհետև ժողովրդի տեսակետը, վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ չի փոխվել: Չի փոխվել, որովհետև դրական տեղաշարժ սոցիալական իրավիճակի, արդարադատության, արտաքին քաղաքականության, սեփականության իրավունքի պաշտպանության առումով տեղի չի ունեցել, և այն բողոքը, որ կուտակված է ժողովրդի հոգում, սրտում, մտքում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկով արտահայտվելու է:

– 2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կար ակտիվ քննարկում ապագա թեկնածուի անձի շուրջ, հիմա կատարյալ անորոշություն է:

– Համաձայն եմ, որ այն ժամանակ, ընտրություններից 6 ամիս առաջ, երևում էին թեկնածուներ, ովքեր կարող էին հասարակությանը փոփոխությունների հույս ներշնչել: Այսօր դա չկա, բայց դա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ նաև իշխանության, իշխանությանը ևս պետք է անհանգստացնի այս փաստը:

– Բայց ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի իշխանությանը, եթե նման վիճակը հեշտացնում է իշխանության թեկնածուի հաղթանակը:

– Եթե ՀՀ-ն լիներ միապետություն, որտեղ ամրագրված կլիներ միապետի անձի անփոփոխելիությունը, նրա ղեկավարած կուսակցության հեգեմոն դերը, ապա այդ դեպքում իսկապես խնդիր չէր լինի: Բայց Հայաստանն աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, և մեր երկրի նախագահը ժողովրդավարությունն է համարում երկրի զարգացման թիվ մեկ գրավականը, ուրեմն այսօրվա իրավիճակը նրա հայտարարությունների կեղծ լինելու թիվ մեկ ապացույցն է: Քաղաքագիտությունն է ասում, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն, ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ իշխանությանը հակակշռում է նրան համարժեք ընդդիմությունը: Հայաստանում այդ հավասարակշռությունը խախտված է, ինչը պետք է մտահոգի բոլորին:

– Բայց իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում` ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: Այդ սցենարը փորձարկվեց և լավ քննություն բռնեց 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հնարավոր է փորձարկվի նաև 2013-ին: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես` թե հանրահավաքներում, թե մամուլում: Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում և ազդեցություն չեն թողնում:

Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը և այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու և իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում և հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, և կգտնվի իրական այլընտրանք, որովհետև հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երևակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը: Մինչև հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որևէ մեկը լսե՞լ է որևէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որևէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, և եթե մենք գանք իշխանության, այլ ձևով ենք անելու: Ավելին` վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը: Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել:

– Ձեր հայտարարության մեջ ասել էիք, որ հասարակության հետ հանդիպելու եք փողոցում: Հիմա սպասում եք, որ հասարակությունը փողոց դուրս գա, որ գնաք հանդիպելո՞ւ, թե՞ Դուք եք փորձելու հասարակությանը փողոց հանել:

– Եթե հասարակությունն ինքնաբուխ փողոց դուրս կգա, ես կլինեմ նրանցից մեկը, եթե հասարակությունը կուզենա ինձ տեսնել առաջնորդի դերում, ես դա մեծ պատիվ կհամարեմ ու իմ պարտականությունը կանեմ սրբորեն: Այո, ես ինքս փորձելու եմ համախմբել հասարակությանը, և այո, հասարակական լուրջ համախմբման միջոցով լուրջ փոփոխությունների հասնել: Ես դա փորձելու եմ, բայց դրա համար պետք է նախ իմ թիմում տեսնեմ համապատասխան հոգեբանական մթնոլորտի առկայություն: Ես պետք է տեսնեմ, թե հասարակությունը 2003-ի և 2008-ի նման պատրա՞ստ է հավատալ փոփոխությունների, որից հետո միայն կմտածենք նախագահական ընտրություններին լուրջ մասնակցություն ունենալու մասին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ունենալու է շատ ակտիվ և լուրջ դերակատարում ու մասնակցություն:

– Հիմա շատ է խոսվում արևմտյան արժեքներ դավանող ուժերի համախմբման մասին: «Հանրապետությունը» ևս դասվում է այդ ուժերի շարքը: Կա՞ այդպիսի գործընթաց:

– «Արևմտամետ», «ռուսամետ», «հայամետ», «հայաստանակենտրոն» հասկացությունները շատ պայմանական են, և պայմանական առումով նման բաժանում կարելի է անել:

Ես ուզում եմ խոսել այն ուժերի մասին, ովքեր իրենց համարում են հայամետ և այդ դիրքերից քննադատում են այլ ուժերի: Այդ պայմանական հայամետները երբեք հարկ չեն համարում խոսել ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետը ևս 20 տարով երկարացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման մասին: Ես, օրինակ, համարում եմ, որ դրանով ոտնահարվում է իմ երկրի անկախությունը: Ինչու` որովհետև դա նշանակում է, որ այդ բազաների գոյության ընթացքում Հայաստանում լինելու են ոչ թե ընտրություններ, այլ նշանակումներ, որ մեր տնտեսական շահերը ստորադասվելու են ռուսական տնտեսական շահերին, որ մեր տնտեսությունը պետք է դառնա ռուսական տնտեսության կցորդ: Մինչդեռ մեր երկրի իրական շահերը պահանջում են, որ մեր տնտեսությունն ինտեգրվի արևմտյան կամ համաշխարհային տնտեսությանը, քանի որ ռուսական տնտեսությունից եթե հանենք հումքային բաղադրիչը, ապա այն ավելի վատ վիճակում է, քան մեր տնտեսությունը: Իրենց հայամետ են համարում, բայց սարսափում են Հայաստանի շահերը պաշտպանող որևէ հայտարարություն անելուց, ընդհակառակը` Հայաստանի իրական շահերն արտահայտողներին անվանելով արևմտամետ: Ես սոսկալի վիրավորված էի, որ Ռուսաստանի նախագահն ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահին ասում է, թե ձեր քաղաքացիները տարեկան 1 միլիարդից ավելի փող են ուղարկում Հայաստան, իսկ Հայաստանի նախագահը չի ասում, որ մեր քաղաքացիներն էլ տարեկան նվազագույնը 20-30 միլիարդի արժեք են ստեղծում ձեր երկրում:

– Եթե Դուք լինեիք Հայաստանի նախագահը, կարո՞ղ էիք հակադրվել Պուտինին:

– Միանշանակ, ես երկու անգամ Պուտինին «ոչ» եմ ասել: Մեղրիի տարբերակի հարցում ես «ոչ» եմ ասել նրան, և կգա ժամանակը, ու բոլորը կիմանան, թե ինչպես եղավ, որ այդ տարբերակը չիրականացվեց: Այնպես որ, երբ ինչ-որ մարդիկ ինձ արևմտամետ են անվանում, իսկ իրենց` հայամետ, դա ինձ, ճիշտն ասած, զայրացնում է:

– Որպես հայամետ գործիչ, ինչպե՞ս եք վերաբերվում «Եվրազեսի» գաղափարին և դրան Հայաստանի միանալու հնարավորությանը:

– Ես վստահ եմ, որ նույնիսկ Ռուսաստանի ղեկավարության մոտ հստակ պատկերացում չկա, թե ինչպիսին է այն լինելու, ինչ է իրենից ներկայացնելու: Բայց Հայաստանում գտնվում են մարդիկ, որ արդեն միանշանակ կողմ են արտահայտվում դրան, զբաղվում են այդ գաղափարի քարոզչությամբ: Ուզում եմ ասել, որ այդ ուժերը, այդ անհատները, որոնք թաքնվում են հայամետության տակ, ծայրից ծայր ռուսամետ են, ու երբ ինչ-որ մեկը փորձում է Հայաստանի շահը, Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանել, միանգամից հռչակվում է արևմտամետ: Ես ինձ չեմ համարում արևմտամետ, ես ինձ համարում եմ ժողովրդավարական Ոուսաստանի բարեկամը, բայց դեմ եմ Ոուսաստանի այսօրվա իշխանություններին և նրանց կողմից վարվող քաղաքականությանը, ինչպես որ չեմ ընդունում Հայաստանի այսօրվա իշխանությանը: Դեմ եմ, քանի որ նրանց վարած քաղաքականության արդյունքում մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, մենք կորցնում ենք Հայաստանը` որպես անկախ պետություն: Ես դեմ եմ և ամեն ինչ անելու եմ հանուն փոփոխության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում