Ավտոմեքենան, որը վարել է 100 տարեկան վարորդը, Լոս Անջելեսի հարավում` Main Street Elementary տարրական դպրոցի մոտ, բարձրացել է մայթին` վնասվածքներ հասցնելով 11 մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Տուժածների թվում են 9 երեխաներ: Նրանցից 4-ի վիճակը բժիշկների գնահատմամբ` ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Մեքենան բարձրացել է մայթին, որտեղ խմբված էին դպրոցականներն ու նրանց ծնողները:
Ոստիկանության տվյալներով` մեքենան վարել է 100-ամյա Փրեսթոն Քարթերը: Վարորդը չի տուժել: Նա արդեն հարցաքննվել է իրավապահների կողմից և ներկայում օգնում է քննությանը:
Վթարի հանգամանքների և պատճառների մասին չի հաղորդվում:








































