«Միասնական եկամտային հարկն աշխատողից է գանձվելու, և բեռը որոշակիորեն մեծանում է, գործատուն կոմպենսացնելու է դա, բայց բոլոր պարագաներում բեռի ավելացում հնարավոր է»,- նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:
Նրա բնորոշմամբ՝ շատ դեպքերում օրենքը պահանջում և ենթադրում է ցանկալի վիճակներ, բայց ոչ բոլոր դեպքերում է դա իրագործվում:
Վ. Բոստանջյանը նշեց, որ բոլոր դեպքերում, եթե հանկարծ ուշացումներ կատարվեն գործատուների կողմից, հարկային բեռը, թեկուզ ժամանակավորապես, մնալու է աշխատողի վրա:
Հիշեցնենք, որ ներկայում գործատուի և աշխատողի կողմից բյուջե գանձվող սոցիալական վճարներն ու եկամտահարկը միանալու են իրար՝ կազմելով մեկ ընդհանուր միասնական հարկ, որը կիրառվելու է 2013 թ. հունվարի 1-ից:









































