Wednesday, 10 06 2026
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

ԲՀԿ-ի միակ նպատակը վարչապետի «աթոռն» է. մամուլ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի կարծիքով` խորհրդարանական ընտրություններից հետո արված ԲՀԿ-ի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նրանց միակ նպատակը վարչապետի «աթոռն» է: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ստեփան Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, վերջերս «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր անդամների մի մասը դուրս եկավ կուսակցությունից` դա պատճառաբանելով նրանով, որ ԱԴԿ-ն խորհրդարան է գնացել «Ժառանգության» ցուցակով: Դուք ինչպե՞ս եք ընդունում այդ փաստը:

– Նախընտրական շրջանում էլ մենք բազմաթիվ անգամ չենք թաքցրել, որ այդ որոշման հետ կապված ոչ լիարժեք վերաբերմունք կա և’ «Ազատ դեմոկրատներ»-ի և’ «Ժառանգության» ներսում: Բայց, համենայնդեպս, մեծամասնությունը երկու կուսակցություններում ընդունեց որոշում՝ միասին գնալ խորհրդարան: Իսկ թե ինչու Արարատ Զուրաբյանն իր թիմով հեռացավ ԱԴԿ-ից, ընդ որում այս շրջանում և ոչ թե ընտրությունների ժամանակահատվածում` հետո կամ առաջ, սա արդեն անհասկանալի է և նախընտրելի չէ:

– Այժմ «Ժառանգություն»-ն ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի ԱԴԿ-ի հետ:

– Սովորական, բնականոն, գործընկերային հարաբերություններ են: Ես որքան տեղյակ եմ, խմբակցությունում ևս գործընկերային են հարաբերությունները: Կուսակցությունների միջև որևէ լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է:

– ԱԴԿ-ն խորհրդարան մուտք գործեց «Ժառանգության» վարկանիշի շնորհիվ, սակայն այսօր «Ժառանգություն»-ը հայտնվել է ստվերում: Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաև ԱԴԿ-ի «մեղքը» կա:

– Այն, ինչ ստեղծել է «Ժառանգություն»-ը, իրեն է մնալու առաջիկա տարիների ընթացքում և ընդհանրապես, կուսակցության ողջ կենսագրության ընթացքում: Այն, ինչ կստեղծեն «Ազատ դեմոկրատներ»-ը` որպես այդ կուսակցության ներկայացուցիչներ, կլինի իրենցը, և չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեկի ձեռքից խլել մեկի կապիտալը, որի ստեղծողը ինքը չէ: Այդպիսի մտավախություն ես չունեմ, և դա հնարավոր էլ չէ, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, որոնք միգուցե իրավունք ունեն գոյություն ունենալ:

– Դուք՝ որպես «հին ժառանգական», ինչպե՞ս եք գնահատում Ձեր հարազատ կուսակցության այսօրվա աշխատանքը: Երբեմնի ակտիվությունից հետո ինչո՞ւ են «Ժառանգության» անդամներն այսօր այդքան «պասիվ»:

– Նախ ասեմ, որ ես գնահատական չեմ տա, քանի որ «Ժառանգության» այս մեծ թիմը դեռևս իրեն չի դրսևորել խորհրդարանում, և կարծում եմ` առնվազն աշնանային նստաշրջանի ընթացքում մենք հնարավորություն կունենանք համեմատել ներկայիս թիմը նախկին խմբակցության թիմի հետ և ըստ այդմ նաև գնահատական տալ: Իսկ այս պահին կանխատեսումների մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը ճիշտ չէ: Պետք է տեսնենք, թե ինչ էր անում նախկին խմբակցությունը, որ հիմա նոր խմբակցությունը չի անում և հակառակը: Իմ մասնակցությունն ընտրություններին վկայությունն էր այն բանին, որ ես ցանկանում էի լինել խորհրդարանում, ինչը հերքել հնարավոր չէ, բայց այդպիսին էր ընտրությունների ելքը, որը մեզանից ոչ ոք չի կարող փոխել:

– Այնպիսի տպավորություն է, որ Դուք ևս քաղաքական դաշտից հեռացել եք:

– Ես այս պահին առայժմ զբաղված եմ վերլուծական գործունեությամբ, առաջիկայում ավելի ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդվի իմ վերլուծական գործունեությանը: Ամենայն հավանականությամբ, լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ, այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի իմ ծրագրերն իրականացնել: Աշնան շրջանում թե’ ինձ համար, թե’ Հայաստանի, ունեմ կարևոր կոնֆերանսների հրավերներ: Բայց զուգահեռ մնալու եմ քաղաքականության մեջ, զուգահեռելու եմ իմ քաղաքական գործունեության հետ: Այսինքն՝ ավելի է լայնանում իմ գործունեության դաշտը:

– Այսօրվա թիվ մեկ քննարկման թեման ՀՀԿ-ԲՀԿ «խաղն» է, ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ ունի ԲՀԿ-ն, արդյոք նրանց երազանքը ՀՀ վարչապետի «աթոռն» է:

– Այն առաջարկները, որոնք հենց ԲՀԿ-ին համակրող լրատվամիջոցները հրապարակեցին խորհրդարանական ընտրություններից հետո` որպես Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունների շրջանում Ծառուկյանի կողմից ներկայացված առաջարկ, և որը չհերքվեց ԲՀԿ-ի կողմից, խոսքը վերաբերում է կառավարության և նրա քաղաքականության փոփոխությանը, դրանից կարելի է եզրակացություններ անել: Այսինքն` ԲՀԿ-ի կողմից առաջադրված օրակարգային խնդիրը դա է, որը ենթադրում է վարչապետի և տնտեսական քաղաքականություն թելադրող այլ կարևորագույն նախարարների փոփոխություն: ԲՀԿ-ն ոչ թե ամբողջական իշխանափոխություն է ցանկանում, այլ խոսքը վերաբերում է կառավարության ներսում թիմային փոփոխությանը, որի առանցքային հարցը վարչապետի պաշտոնն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում