Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

ՕԵԿ-ի մորմոքը կամ հին և նոր պատեհապաշտներ. մամուլ

Ըստ «Հրապարակ»-ի` ամառային արձակուրդներից հետո «Օրինաց երկիրն» այսօր, երեկոյան ժամը յոթին, քաղխորհրդի առաջին նիստն է գումարելու, որտեղ քննարկելու են «վերածնված» ՕԵԿ-ի խնդիրներն ու անելիքները: Չնայած ամիսներ շարունակ հայտարարում էին, թե ՕԵԿ վերակազմավորումն իրականացնելու են աշնանը, պարզվում է, այն հուլիսին ավարտվել է:

Թերթը հիշեցնում է, որ Աժ ընտրություններից հետո, երբ կուսակցությունը ստացավ ընդամենը 83 հազար ձայն, այն պարագայում, երբ մշտապես պարծենում էին, թե 150 հազար անդամ ունեն, հայտարարեց, որ տարածքային կառույցները լուծարում է, կուսակցության անդամների անդամակցությունը սառեցնում և անդամակցության նոր կարգ սահմանում: Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքը նման գործընթաց չի նախատեսում, սա օրենքի խախտում է. կուսակցությունը կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված կարգով և պատկան մարմիններին ծանուցելուց հետո:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողին հայտնել է, որ «ողջ երկրով մեկ կուսակցության տարածքային կառույցները ձևավորվել են»: «Ամենակարևորը` ընտրություններից առաջ, ինչպես բոլոր քաղաքական ուժերում, այնպես էլ ՕԵԿ-ում, բավականին պատեհապաշտներ էին հավաքվել, որոնք ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերում ինչ-ինչ նպատակներով հայտնվում են` անձնական խնդիրների սպասարկման առումով: Այս գործընթացը մեզ հնարավորություն տվեց ազատվել պատեհապաշտներից»,- ասել է նա: Իսկ թե որքան մարդ է վերաանդամագրվել ՕԵԿ-ին, Բիշարյանը չի ցանկացել գաղտնազերծել. «Դրանք մի քանի հազարն անցնում են»: Միայն նշել է, որ քաղխորհրդի նիստում կորոշեն` կուսակցության անդամների թիվը հրապարակե՞լ, թե՞ ոչ: Մայիսի 6-ի ընտրությունները վերջինը չէին, և ՕԵԿ-ը հասկացել է, որ անդամների թվի հրապարակումն իր շահերից չի բխում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում