Մարիհուանա թմրամիջոցն օգտագործող դեռահասները անդրադարձելի կերպով վնասում են իրենց մտավոր կարողությունները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ նշանակալիորեն նվազել է ինտելեկտի մակարդակը նրանց մոտ, ովքեր դեռահաս տարիքում օգտագործել են այդ թմարմիջոցը և շարունակել դա նաև ավելի մեծ հասակում: Վնաս է հասցվում նաև հիշողությանը և ուշադրության կենտրոնացմանը:
Այս հետազոտությունը կարևոր է այնքանով, որ հաստատում է, որ այդ խոտաբույսի ծխելը լուրջ վնաս է հասցնում առօրյայում:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ բրիտանացի դեռահասների մոտ նկատվում է այդ թմրամիջոցի օգտագործման նվազման միտում: Սակայն միևնույն է, դեռևս շարունակվում է մարիհուանան տարածված լինել դեռահասների մոտ. 11-15 տարեկանների շրջանում հարցումնեը ցույց են տվել, որ նրանց 8 %-ը օգտագործել է այդ թմրամիջոցը 2011 թ.-ին:











































