Mozilla Foundation ընկերությունը թողարկել է Firefox 15 բրաուզերի կայուն տարբերակը`համակարգիչների և Android օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների համար:
Համակարգչային տարբերակների համար բարելավված է հիշողության ղեկավարումը. այժմ Firefox-ի համալրումներն ավելի քիչ ռեսուրս են վատնում: Firefox 15-ը պահում է SPDY-ի երրորդ սերունդը, որը Google-ի կողմից ստեղծվել է կայք-էջերի ներբեռնումն արագացնելու համար:
Բրաուզերում ներառված է PDF ֆայլերի տեսաբերում` PDF.js. անվանումով:
Android-ների համար նախատեսված նորարարություններում Firefox-ն առաջարկում է «ընտանեկան էկրան», որը պահում է Flash պլանշետ Android 2.3 բազայի վրա:
Firefox 15 բրաուզերը կարելի է բեռնել mozilla.org կայքում:










































