«Մեր քաղաքացիները կարող են հանգիստ լինել, վրացական պետությունը նրանց պաշտպանել է ու կշարունակի պաշտպանել»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն՝ մեկնաբանելով զինված խմբավորմանը զինաթափելու հատուկ օպերացիան, հաղորդում է apsny.ge-ն:
Նրա խոսքերով՝ այսօր, ի տարբերություն տասը տարի առաջվա, Վրաստանն ունի զինված ուժեր, ոստիկանություն և իշխանություն: Ինչպես նշել է Բակրաձեն՝ Վրաստանը պետություն է, որը բոլոր պայմաններում ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը:
Վրաստանի խորհրդարանի նախահագը այս մեկնաբանությունն արել է Սենակի կատարած այցի ժամանակ:











































