Գերմանիայի ՆԳ դաշնային և շրջանային նախարարությունը համաձայնեցրել է Սահմանադրության պաշտպանության ծառայության բարեփոխումների ծրագիրը, որը որոշվել էր վերակազմավորել նեոնացիստների NSU բանդայի դեմ իրականացված օպերացիայի տապալումից հետո: Այս մասին հայտնում է N-tv-ն:
Իշխանությունները որոշել են ստեղծել հատուկ ծառայությունների իրազեկողների միասնական չափանիշ:
Երկրի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը նույնպես ծրագրում է համագործակցություն ծավալել դաշնային առանձին հողերում Սահմանադրության պաշպանության ծառայության ու դաշնային գերատեսչության բաժանմունքների միջև:
Միմյանց հետ համագործակցության միասնական համակարգի բացակայությունն էր այն հիմնական պատճառը, որ NSU-ի հանցագործները գրեթե 13 տարի անպատիժ կարողացել էին հանցագործություններ իրականացնել ամբողջ Գերմանիայում:
Բացի այդ` իշխանությունները պատրաստվում են սահմանել խորհրդարանական վերահսկողություն հատուկ ծառայությունների աշխատանքի նկատմամբ: