NBA-ի կանոնավոր առաջնության լավագույն բասկետբոլիստներից մեկը` Բլեյք Գրիֆինը, ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ լիովին ապաքինվել է ձախ ծնկի վնասվածքից, որը ստացել էր ԱՄՆ հավաքականի մարզումներից մեկի ժամանակ: Հիշեցնենք, որ այդ վնասվածքի պատճառով բասկետբոլիստը բաց է թողել Լոնդոնի Օլիմպիական խաղերը:
Հուլիսի 16-ին «Քլիփերս»-ի առաջատարը ենթարկվել է վիրահատության: Սպասվում էր, որ վերականգնման համար 2 ամիս կպահանջվի, սակայն Գրիֆինը հայտարարել է, որ պատրաստ է նոր մրցաշրջանին:
Այսպիսով` հարձակվողը կմասնակցի հոկտեմբերի 1-ին մեկնարկող «Քլիփերս»-ի մարզումներին:








































