Իտալական մամուլի տեղեկացմամբ` «Ուդինեզե»-ի ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինին փոխարինող է փնտրում:
Հիշեցնենք, որ մասնագետը չի բացառել իր հրաժարական տալու հնարավորությունը ՉԼ գավաթի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Բրագա»-ից կրած պարտությունից հետո: «Ուդինեզե»-ն գլխավորելու հիմնական թեկնածուն «Լացիո»-ի գլխավոր մարզիչ` 66-ամյա Էդոարդո Ռեյան է:
Հավելենք, որ «Ուդինեզե»-ն կարող է դառնալ Ռեյայի մարզչական կարիերայի 22-րդ ակումբը:









































