«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարեց, որ հարձակվող Բոյան Կրկիչի իրավունքները ձեռք բերելով տրանսֆերային պատուհանը «Միլան»-ի համար փակվեց.
«Կրկիչը լավ ձեռքբերում է: Այդ ձեռքբերմամբ տրանսֆերային պատուհանը «Միլան»-ի համար փակվում է: Վաղը նա բուժզննում կանցնի և պատրաստ կլինի «Բոլոնիա»-ի հետ առաջիկա խաղին»,- հայտարարել է Գալիանին:
22-ամյա Կրկիչը «Ռոմա» է տեղափոխվել «Բարսելոնա»-ից՝ անցած տարի: Խաղացողի տրանսֆերը գնահատվում է 13 մլն եվրո:






































