Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմը դեռևս չի ավարտել իր գործունեությունը տրանսֆերային շուկայում:
Պորտուգալացի մասնագետը մտածում է աջեզրային պաշտպանի տրանսֆեր գնելու մասին, քանի որ ցանկանում է մեծացնել մրցակցությունն աջ եզրում, որտեղ հանդես է գալիս Ալվարո Արբելոան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբ»-ի՝ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վերջին ձեռքբերումը կարող է լինել «Լիլ»-ի պաշտպան Մաթեու Դեբյուշին: Սակայն ֆրանսիական ակումբը չի պատրաստվում հեշտությամբ զիջել խաղացողի իրավունքները մադրիդյան թիմին. ակումբը պահանջում է 12 միլիոն եվրո ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































