«Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին անցկացվող զորավարժությունները Հայաստանի զավթողական քաղաքականության վկայությունն են», Trend գործակալության փոխանցմամբ` այսպիսի հայտարարություն է կատարել Ադրբեջանի ԱԳՆ ներակայացուցիչ Էլման Աբդուլլաևը ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, թե միջազգային հանրությունը անտարբեր է այդ գործողությունների նկատմամբ, որոնք խախտում են միջազգային իրավունքը:
Գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ Հայաստանի ռազմաօդային ուժերը վերջին շրջանում զորավարժություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում:











































