Ադրբեջանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության ղեկավար Ջոզեֆ Օուենը հայտարարել է, որ առաջիկա 2 տարում կառույցը Ադրբեջանին տրամադրելու է 280 միլիոն դոլար գումար:
Aze.az-ի փոխանցմամբ, այդ գումարները ուղղվելու են ներդրումների և մի խոշոր նախագծի իրականացմանը, սակայն պաշտոնյան չի հստակեցրել ինչ նախագծերի մասին է խոսքը:
Վերջերս Համաշխարհային բանկի տարածաշրջանային ներկայացուցիչը այցելել էր Բաքու և հենց այդ ժամանակ էլ ընդունվել էին գումարների տրամադրման մեխանիզմներն ու ժամկետները:







































