Սոմալիի նախկին վարչապետ Մուհամեդ Ալի Սամանտարը մեղավոր է ճանաչվել կտտանքներին և սպանություններին մասնակցելու մեջ: Reuters գործակալության փոխանցմամբ` նա ստիպված կլինի ռեպրեսիայի հետևանքով տուժածներին 21 մլն դոլար վճարել:
Սամանտարի դեմ հայցը ներկայացվել էր դեռևս 2004-ին: Նախկին վարչապետին մեղադրում էին ռեպրեսիայի ժամանակ քաղաքացիներին կտտանքների ենթարկելու և սպանությունների կարգադրությունն անձամբ արձակելու մեջ:
Газета.Ru-ի փոխանցմամբ` Սամանտարը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Մուհամեդ Սիադ Բարեի բռնապետական ռեժիմի տարիներին: Ներկայում նա բնակվում է ԱՄՆ-ում:









































