Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Սերժ Սարգսյանը` երեք քարի արանքում. մամուլ

«Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանևրել արևմուտքի, Ռուսաստանի միջև: Բայց սա` միայն առաջին հայացքից, որովհետև Սերժ Uարգսյանը գնալով ավելի է խճճվում գերտերություններին տված իրարամերժ խոստումների մեջ: Ու որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան գերտերություններն ավելի պահանջկոտ են դառնում այս հարցում:

Պատահական չէ, որ վերջերս «Ռոյթերս» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված էր հրապարակել` տեղեկացնելով, որ միջազգային պատժամիջոցներով ճնշված Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել բանկային գործունեությունը Հայաստանում: Իսկ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը տեղեկացրեց, որ «Ռոյթերս»-ի միջոցով ՄԱԿ-ի փորձագետների խումբն է հրապարակել Թեհրանի դեմ պատժամիջոցների մոնիթորինգի արդյունքները»,- գրում է «Ժողովուրդ»-ը և ենթադրում.

«Հայաստանին նման լրջագույն մեղադրանք ներկայացնելով` արևմուտքը լուրջ շանտաժ է անում` փորձելով ինչ-որ բան կորզել»:

Թերթը նշում է ևս մեկ ուշագրավ հանգամանք. այս «նախազգուշացումից» հետո Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել մասնակցել Իրանում ընթացող «Չմիավորման շարժման» գագաթնաժողովին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով`Ս. Սարգսյանը Թեհրան է մեկնելու այսօր` օրակարգում ունենալով նաև այլ հարցեր: Սակայն հարկ է նկատել, որ միջոցառումը մեկնարկել է դեռ օգոստոսի 26-ից և տևելու է մինչև օգոստոսի 31-ը:

«Այս առումով Սերժ Սարգսյանը գտնվում է բավական բարդ վիճակում` հայտնվելով միանգամից երեք քարի արանքում: Իրան մեկնելու դեպքում նա կնեղացնի արևմուտքին, որի հետ վերջին շրջանում կարծես թե «խաղեր էր տալիս», նույնիսկ համարձակվել էին Հիլարի Քլինթոնին վերագրել «հրաշալի նախագահ Սարգսյանի» մասին խոսքերը, որոնք նա իրականում չէր ասել (պարզապես դիվանագիտական սկանդալից խուսափելու համար ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես չհերքեցին դա): Ընդ որում, Ս.Սարգսյանն արևմուտքին կնեղացնի «բանկային ոլորտում հայ-իրանական բարեկամության» մասին հիշեցումից հետո: Իսկ եթե Ս. Սարգսյանն այսօրվա մեջ մտափոխվի ու չմեկնի Իրան, ապա կնեղացնի և’ Իրանին, և’ ՌԴ-ին: Այնպես որ, ցանկացած որոշում Ս. Սարգսյանի դեմ է շուռ գալու: Մնում է` Ս. Սարգսյանը որոշի` կողմերից որին նեղացնի»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում