Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

ԲՀԿ-ն դեռ սպասում է «պատեհ պահի». մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ համառորեն փորձում էին հերքել մամուլի այն հրապարակումը, ըստ որի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության Մասիսի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սերժ Սարգuյանին նախագահական ընտրություններում աջակցելու համար վերջինիս առաջ երկու պայման է դրել: Ծառուկյանը Սերժ Սարգսյանից պահանջել է ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձւսյնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե` ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- ըստ «Հրապարակի», ասել է Ծառուկյանն իր թիմակիցներին:

Սույն հրապարակման կապակցությամբ ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երեկ մի քանի անգամ կրկնեց արդեն անգիր արած հայտարարությունը. «Նախագահական ընտրությունների մասին խոսելու ենք պատեհ պահին, երբ գտնենք նպատակահարմար: Ասեկոսեներ և այլ բաներ չեմ մեկնաբանում»: ԲՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, Աժ պատգամավոր Տիգրան Ստեփանյանն էլ պնդեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետ Դմիտրի Նազարյանի հետ «ՀԺ»-ի զրույցը, սակայն, այլ բան էր հուշում, թեև նա նույնպես փորձում էր քողարկել իրականությունը:

– Պարոն Նազարյան, տեղեկություններ կան, որ Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ Ծառուկյանի հանդիպման ժամանակ նախագահական ընտրությունների մասին է խոսվել:

– Ես չեմ լսել: Հանդիպման ժամանակ եղել է, որ միասին ենք եղել, եղել է, որ առանձին զրույցներ են եղել, ես նման բան չեմ լսել:

– Տեղեկություն կա, որ Ծառուկյանն ասել է` կարող է ինքն առաջադրվի նախագահի թեկնածու:

– Դե, այդպես մի հատ չգիտեմ` կատակի ձևով ոնց որ իր մասին… որ ժողովուրդը սենց բան է ասում: Ասեց` հա, իմ մասին էլ են սենց բաներ խոսում:

– Որ նախագահի թեկնածու առաջադրվի՞:

– Այո:

– Իսկ վարչապետի փոփոխության մասի՞ն:

– Ես նման բան չեմ լսել:

«Այն, որ ԲՀԿ-ն Աժ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց, քանի որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց փոխել վարչապետին, շատերին է հայտնի: Իսկ ինքը` Գագիկ Ծառուկյանը, երեկ վարչապետին քննադատելու առիթը բաց չէր թողել: ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկին անցած օլիմպիական խաղերի վերաբերյալ տված հարցազրույցում նա ասել էր. «Հիշեք, թե Ծառուկյանն արդեն քանի տարի է ասում, որ երկրի տնտեսության վիճակը լավ չէ, ժողովրդի սոցիալական վիճակը ծանր է, արտագաղթի տեմպերը մտահոգիչ են: Մարդկանց մոտ հուսալքությունն ուժեղանում է: Քանի՞ տարի է` ես ասում եմ` երկրում լուրջ փոփոխություններ են պետք: Հենց նաև այդ պատճառով մենք հրաժարվեցինք մաս կազմել կոալիցիային»,- հավելում է «ՀԺ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում