Սան Պաուլու նահանգի պետական նոտար Կլաուդիա Դոմինգեշի որոշմամբ` տղամարդու և երկու կնոջ միությունը ընտանիք կոչվելու բոլոր իրավունքներն ունի, իսկ բրազիլական օրենքում դրան խոչընդոտող որևէ նորմ գոյություն չունի:
Որոշումը դժգոհություն է առաջացրել որոշ կրոնական խմբավորումների մոտ, իսկ փաստաբաններից մեկը դա համարել է անօրինական և աբսուրդ:
Նոտարի կայացրած որոշումը վերաբերում էր մի տղամարդու և երկու կանանց, որոնք արդեն երեք տարի է` ապրում են միասին:









































