Իսրայելը կսկսի մեծ պատնեշ կառուցել Եգիպտոսի հետ իր հարավային սահմանի երկայնքով: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը: Այս քայլը նա կսկսի մի քանի շաբաթից` դրանով կանխելով ապօրինի ներգաղթյալների մուտքը երկիր:
Կառավարությունը մարտին արդեն հաստատել է այս ծրագիրը, որը կարժենա 1.35 շեկել ($365 մլն):
«Ապօրինի ներգաղթյալները վտանգ են ներկայացնում հրեական ժողովրդավարական Իսրայել պետության համար»,- մեջբերում է Նաթանյահուի խոսքերը թերթը: Նա նաեւ կոչ է արել, բացի պատնեշների կառուցումից, մտածել նաեւ այլ տարբերակներ` ապօրինի ներգաղթյալների խնդիրը լուծելու համար:
Իսրայելա-եգիպտական սահմանը հիմնական վայրն է, որտեղից Իսրայելի տարածք են ներխուժում աշխատանք փնտրող օտարերկրացիներ: Հաճախ եգիպտական եւ իսրայելական զորքերը ստիպված են լինում կրակ բացել:








































