Փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության դեմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության հայցի վերաբերյալ առաջին նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին «Էկոլուր» հասարակական կազմակերպությունից:
Հայցն ուղղված է Ողջի գետի աղտոտման հարցում բնապահպանության նախարարության անգործության դեմ: Ինչպես հայտնի է, Ողջի գետն աղտոտված է ոչ միայն կոյուղաջրերով, այլև հանքարդյունաբերության թափոններով: Մաքրման սարքավորումները չեն աշխատում:









































