WBO վարկածով աշխարհի նորաթուխ չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկանում է իր հաջորդ մենամարտն անցկացնել ս.թ. օգոստոսի 15-ին: Մենամարտը կարող է կայանալ Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:
Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլենդը հայտարարել է, որ Արթուրը ցանկանում էր հանդիպել Ֆելիքս Շտուրմ – Դենիել Գիլ մենամարտի հաղթողի հետ: Պրոմոութերը հայտարարեց, որ իրենք մենամարտի առաջարկ են արել Շտուրմին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն.
«Մենք արդեն 2 առաջարկ ենք արել Շտուրմին: Վերջին անգամ նրանք առաջարկում էինք ավելի քան 2 մլն եվրո: Նա հրաժարվեց ընդունել դրանք: Կարծում եմ, որ Շտիգլիցի հետ մենամարտը դիտելուց հետո նա կմերժի մեր բոլոր առաջարկները»,- հայտարարել է Զաուերլենդը: