Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը արշավ է սկսել ընդդեմ արմատական մուսուլմանների: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Գերատեսչությունը սեպտեմբերից կսկսի տարածել պաստառներ՝ գերմաներենով ու թուրքերենով, որոնցում պատկերված են իսլամիստներ, իսկ դրան զուգակցող տեքստում առաջարկվում է դիմել Արմատականների դեմ օգնության կենտրոն, որտեղ մարդկանց կարող են օգնել:
Պաստառները կսկսեն տեղադրել նախ Բեռլինում, ապա Բոննում ու Համբուրգում՝ այն թաղամասերում, որտեղ ավելի շատ թվով ներգաղթյալներ կան:
Հունվարից օգնության կենտրոն կարող են դիմել մուսուլմանների ազգականներն ու ընկերները, եթե նկատեն, որ իրենց մտերիմները ենթարկվել են իսլամիստների ազդեցությանը:
Ընդդիմության շրջանում երկրի ՆԳՆ-ի արշավը ստացել է քննադատական արձագանք:








































