Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար.ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԿԳՆ Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 28-ին ներկա է եղել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը:

Խորհրդակցության նպատակն է ուսումնական տարին սկսել նախապատրաստված, տեղում ծանթանալ և քննարկել մարզի դպրոցներում առկա հիմնախնդիրները, առաջարկել լուծումներ: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը` Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ Գարիկ Բադալյանը անդրադարձել էառկա խնդիրներին:

ՀՀ ԿԳՆ Կրթության տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ` կապված տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների, ինչպես նաև ուսուցիչներին մրցույթների անցկացման հետ: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ի կողմից ներկայացված արձանագրությունները` Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանի կողմից մի քանի դպրոցներում չեղյալ են համարվել ուսուցիչների ընտրության արդյունքները, տնօրեններին տրվել են նկատողություններ` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:

Իր խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ կրտսեր դպրոցի բոլոր դասագրքերը աշակերտներեին տրամադրվելու են անվճար: Դիմելով խորհրդակցությանը ներկա դպրոցների տնօրեններին՝ նախարարն ասել է. «Հարգելի տնօրեններ բոլոր դասագրքերը` ներառյալ օտար լեզվի դասագրքերը, որոնք նախկինում հատկացվում էին վճարովի, այսուհետ աշակերտներին պետք է տրամադրվեն անվճար: Կրթության և գիտության նախարարությունը այս առումով իրականցնելու է հետևողական վերահսկողություն: Հարգելի տնօրեններ իմ պահանջն է տեղերում այդ գործընթացը կազմակերպել արդյունավետ »:

Անդրադառնալով դպրոցներում մանկավարժների և տնօրենների թափուր տեղերի համալրման խնդրին` նախարարը շեշտել է, որ հանրապետությունում առակա է մանկավարժական կադրերի գերհագեցվածություն, ուստի պետությունը կադրերի ընտրությունը պետք է կատարի թեժ մրցակցության պայմաններում:

«Դպրոցում չի կարող աշխատել այն մասնագետը, ով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի համար պահանջվող մասնագիտական որակավորման պահանջներին և չի հավատում իր կատարած գործի հաջողության,- նշել է նախարարը և հավելել,- դպրոցը այն վայրը չէ, որտեղ տնօրենը իր ցանկությամբ կարող է կատարել կամայականություններ»:

Անդրադառնալով կրթական բարեփոխումներին` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգը միջազգային չափորոշիչ է և այն այլևս մեր երկրի համար կայացած իրողություն է: Նախարարը նշել է, որ այս տարի միջին դպրոցի մի շարք դասարաններում կրթական գործընթացը կկազմակերպվի բեռնաթափված ծրագրերով: Նախարարը հիշեցրել է, որ 2018 թվականից հանրակրթական դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ունեն 6 տարի ժամանակ այս ընթացքում ստանալու անհարաժեշտ որակովորում»,- ասել է նախարարը և հավելել, որ նոր ուսումնական տարում շարունակվելու է նախորդ տարվանից մեկնարկած ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կավարտվի 2016 թվականին:

«Ապագայում մենք գնալու ենք ավելի հեղափոխական ռեֆորմների` դպրոցում աշխատելու պարտադիր պահանջ սահմանելով մագիստրոսական մանկավարժական կրթությունը»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:
Անցյալ տարի Գեղարքունիքի մարզում սովորող 29700 աշակերտներից 2900-ը առաջին դասարանցիներ են եղել, տարվա ընթացքում մոտ 482 աշակերտ հեռացել է մարզի դպրոցներից, այդ թվում մոտ 200-ը՝ արտերկիր:

Մարզի բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, որոշակի խնդիրներ կան կախված կապի որակի հետ: Նախարարի կողմից ցուցում է տրվել ՀՀ ԿԳՆ ներկայացնել Գեղարքունիքի մարզի դպրոցների «ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների լաբորատորիների պահանջարկը, քանի որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից հանրապետության դպրոցներում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում