«Սուոնսի»-ի նախագահ Հյու Ջենկինսը խոսել է թիմի կիսապաշտպան Սքոթ Սինքլերի՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին:
«Ըստ ամենայնի՝ գործարքը դեռևս չի կայացել: Կարծում եմ՝ եթե «Սիթի»-ն իրոք լրջորեն հետաքրքրված լիներ Սքոթ Սինքլերի ծառայություններով, մի քիչ ավելի լավ կաշխատեր այդ ուղղությամբ: Բայց դա իրենց գործն է:
Ամեն ինչ շատ երկար է տևում: Հուսով եմ՝ բոլոր փաստաթղթերը կստորագրենք երկու օրվա ընթացքում»,- BBC-ի փոխանցմամբ` ասել է Ջենկինսը:









































