Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` ԵԱՀԿ-ն օգոստոսի 29-ին ծրագրում է մոնիթորինգ անցկացնել հայ-ադրբեջանական շփման գծում` Աղդամի շրջանի Ջաֆարլի գյուղի մերձակայքում: Այս մասին այսօր գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ադրբեջանական կողմից մոնիթորինգը կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Անտալ Խերդիչը:
Հայկական կողմից շփման գծում մոնիթորինգը կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իժի Աբերլեն ու գրասենյակի համակարգող Պիտեր Կին:












































