Հաղորդվում է, որ իտալական ակումբը ոչ միայն չի ցանկանում ձեռք բերել «Ռեալ»-ի կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը, այլև կարող է հրաժարվել վերջինս վարձավճարով ձեռք բերելու մտքից:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ներկա է լինելու «Ռեալ» – «Բարսելոնա» սուպերգավաթային հանդիպմանը, որից հետո «Ռեալ»-ի ղեկավարության հետ բանակցություններ է վարելու Կակայի տրանսֆերի վերաբերյալ:
Սակայն, ֆինանսական վերլուծաբանների խորհրդով, Գալիանին կարող է հրաժարվել նաև Կակայի տրանսֆերը վարձակալելու մտքից: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:







































