Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հետաքննում է իր կայքում սիրիացի ապստամբների հասցեին մեղադրական հաղորդագրության հայտնվելու հանգամանքները: Associated Press-ի փոխանցմամբ` հաղորդագրությունում ասվում է, որ Amnesty International-ի դիտորդների խումբը Սիրիայում գրանցել է «սիրիացի ապստամբների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործություն»: Նշվում էր, որ հանցագործությունն իր մեջ ներառում է բանտարկյալների հանդեպ բռնության ու վերժխնդրության փաստեր:
Հեղինակները նույնպես ՄԱԿ-ին կոչ էին արել պատժամիջոցներ կիրառել այն պետությունների դեմ, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը:
Իրավապաշտպանները հայտարարում են, որ տեղեկանալուն պես` իրենք անմիջապես հեռացրել են հաղորդագրությունը:
Կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով` իրենց անունից հայտարարությունը կարող էին կայքում զետեղել Ասադին աջակցող հաքերները:









































