«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը ցանկանում է գլխավերևում պահել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հիշեցնենք, որ տիտղոսը նվաճելու համար «Չելսի»-ն հանդիպելու է Եվրոպայի Լիգայի հաղթող «Ատլետիկո»-ի հետ:
«Մեծ ցանկություն ունեմ նվաճելու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ներկայումս` 8 տարվա անհաջող փորձերից հետո, ես վերջապես կարող եմ անել դա:
Ես էլի եմ խաղացել «Ատլետիկո»-ի դեմ: Բայց նշեմ, որ Դիեգո Սիմեոնեն փոփոխության է ենթարկել մադրիդցիների խաղաոճը: Այն առանձնանում է կարգապահությամբ, պաշտպանության ամուր գծով, նպատակասլաց հակագրոհներով:
Մյուս կողմից` ինչպես ցանկացած իսպանական թիմ, «Ատլետիկո»-ն սիրում և կարողանում է տիրել գնդակին: Մադրիդցիների ներկայիս թիմը շատ ավելի վտանգավոր է, քան այն, որ մենք տեսել ենք 2009/10 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում: Հաջողությունն էլ ավելի է հզորացրել նրանց: «Ատլետիկո»-ի նկատմամբ առավելության հասնելը հեշտ չի լինի»,- բրիտանացի լրագրողները մեջբերում են դարպասապահի խոսքերը:








































