«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ ԲՀԿ-ական պատգամավորներ ու երբեմնի մտերիմ ընկերներ Կարո Կարապետյանի և Տիգրան Ստեփանյանի հարաբերությունները փչացել են: Իսկ պատճառը փողի հետ կապված խնդիրներն են: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տիգրան Ստեփանյանը Կարապետյանից պարտքով բավական մեծ գումար է խնդրել ու առայսօր չի վերադարձրել: Ավելին, Կարապետյանի` իր 50 հազար եվրոն վերադարձնելու հորդորները մնացել են անարձագանք:
Ե’վ Տիգրան Ատեփանյանից, և’ Կարո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն, տևական ժամանակ է`նրանք չեն պատասխանում «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգերին:









































