«Շախտյոր» ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է Դոնեցկի թիմի օգոստոսի լավագույն խաղացողի հարցման արդյունքները: Հարցվողների ճնշող մեծամասնությունն իրենց ձայներն են տվել մեր հայրենակցի` Հենրիխ Մխիթարյանի օգտին, ով իրապես ֆանտաստիկ ֆուտբոլ և ֆենոմենալ արդյունավետություն է ցուցադրում:
Հարցմանը հասցրել են մասնակցել 389 երկրպագու: Նրանցից 4-ականն իրենց ձայները տրամադրել են Դարիո Սռնային և Մարկո Դևիչին, ովքեր կիսել են երրորդ հորիզոնականը:
Երկրորդ տեղում է Անդրեյ Պյատովն, ում աջակցել է 10 երկրպագու: Հայազգի կիսապաշտպանի օգտին քվեարկել է հարցվողների 91.78%-ը, այսինքն՝ 358 երկրպագու:







































