Tuesday, 23 06 2026
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

«Լիոն»- «Ռեալ». ամեն ինչ կորոշվի Մադրիդում (տեսագրություն)

Մադրիդի «Ռեալ»-ին միայն չորրորդ փորձից հաջողվեց գոլ խփել ու ոչ ոքի խաղալ «Ժերլամ» մարզադաշտում: Վերջին 6 տարիներին արդեն չորրորդ անգամ վիճակահանությունը Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլում միմյանց դեմ է դուրս բերում «Լիոն»-ին և «Ռեալ»-ին, ու դեռ ոչ մի անգամ մադրիցիները չեն կարողացել հաղթահարել ֆրանսիական ակումբի արգելքը:


Ի տարբերություն Լիոնում կայացած նախորդ հանդիպումների` «արքայական» ակումբն այս անգամ կարողացավ արդյունավետ ոչոքի խաղալ մրցակցի հարկի տակ:


Թիմերի կազմերում անակնկալներ չկային. երկու մարզիչներն էլ դաշտ էին դուրս բերել իրենց լավագույն ֆուտբոլիստներին: Մոուրինյոն, ինչպես վերջին բոլոր հանդիպումներում, նախընտրել էր խաղալ մեկ առաջ քաշված հարձակվողով` այս անգամ վստահելով Էմանուել Ադեբայորին, իսկ ֆրանսիացիների սիրելի Քարիմ Բենզեման, որը, ի վերջո, դարձավ հանդիպման հերոս, պահեստայինների նստարանին էր:


Եթե Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ը առաջին րոպեներից տեմպ էր հաղորդում հանդիպմանն ու փորձում իր խնդիրը հեշտացնել շուտ խփած գոլի շնորհիվ, ապա երեկ, հակառակ Մոուրինյոյի ճառի, թե այս հանդիպումն իրենց համար շարքային է, մադրիդցիները բավականին զգույշ սկսեցին:


«Լիոն»-ը փորձում էր իր բոլոր գրոհները զարգացնել եզրերով, և դա պատահական չէ, եթե թիմի կազմում ունես Բաստոսի նման ֆուտբոլիստ: Արդեն 10-րդ րոպեին Ռամոսը դեղին քարտ ստացավ Բաստոսի նկատմամբ երկրորդ անգամ կանոնները խախտելու համար: Չէին փայլում նաև «Ռեալ»-ի կիսապաշտպանները: Օզիլիլին ամբողջությամբ փակել էր Տուլալանը, իսկ Ալոնսոն ոչ մի կերպ չէր կարողանում սահմանափակել Գուրկյուֆի անցումներն ու փոխանցումները:


Առաջին խաղակեսում «Լիոն»-ին չհաջողվեց իրացնել առավելությունը: Դրվագներից մեկում Կրիսը կարող էր դառնալ գեղեցիկ գոլի հեղինակ, բայց նրա շրջադարձային հարվածն աննշան շեղ ստացվեց: Եվս մի հրաշալի հնարավորություն կորցրեց Գոմիսը, որը չկարողացավ օգտվել Կասիլիասի սխալից ու դարպասից անզգույշ ետ մղած գնդակն ուղարկեց ուղիղ նրա վրա:


Ըստ երևույթին, Մոուրինյոն հանդերձարանում լուրջ խոսակցություն էր ունեցել իր ֆուտբոլիստների հետ. երկրորդ խաղակեսում մենք բոլորովին այլ «Ռեալ» տեսանք: Մի քանի րոպեի ընթացքում երկու անգամ «Լիոն»-ին վերահաս գոլից փրկեց դարպասաձողը: Առաջին դեպքում Ռոնալդուի ձախ եզրից կատարած տարօրինակ հետագծով հուժկու հարվածը դիպավ Լյորիսի պաշտպանած դարպասի ուղղահայց դարպասաձողին, մյուս դեպքում՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո արդեն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը: Այդուհետ լիոնցիներին հաջողվեց հանգստացնել խաղը, բայց շուտով իր արդյունքը տվեց Մոուրինյոյի կատարած փոխարինումը: 64-րդ րոպեին պորտուգալացի մասնագետը Ադեբայորի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Բենզեմային, որը 1 րոպե անց հիմարացրեց իր նախկին թիմի ողջ պաշտպանությանն ու գնդակը Լյորիսի ոտքերի արանքով ուղարկեց դարպաս` 0:1:


Խփած գոլից հետո «Ռեալ»-ը հետ քաշվեց և սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել պաշտպանությանը, բայց «Ժերլան»-ում հավաքված 41 հազար հանդիսականների հրաշալի աջակցությամբ «Լիոն»-ին, ի վերջո, հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 83-րդ րոպեին Գուրկյուֆի փոխանցումից հետո Կրիսը գլխով գնդակը շեղեց ուղիղ Գոմիսի ոտքին, որը ուղղեց առաջին խաղակեսում կատարած իր սխալն ու առանց խուճապի մատնվելու գրավեց Կասիլիասի դարպասը:


«Լիոն»-«Ռեալ»` 1:1: Ամեն ինչ կորոշվի Մադրիդում:


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում