Facebook սոցիալական ցանցը բացել է նոր տեսակի էջեր` Friendship Pages («ընկերության էջեր»): Դրանք ստեղծված են նրա համար, որպեսզի մասնակիցները տեսնեն երկու օգտագործողների ընկերության պատմությունը` մեկնաբանությունները, նկարները, որտեղ նշել են մեկը մյուսին, հաղորդագրությունները, որոնք գրել են մեկը մյուսի պատին: «Ընկերության էջ» կոճակը գտնվում է նկարի, պատի գրառումների եւ ընտանեկան կարգավիճակի տակ:
Այս էջի վրա կհրապարակվեն միայն այն տեղեկությունները, որոնք բաց են բոլորի համար, իսկ էջի գրառումները կտեսնեն միայն նրանք, ովքեր միաժամանակ երկու օգտատերերի ընկերն են: