Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Դատարանը կհարցաքննի Արտակ Նազարյանի գործով քննիչ Լևոն Պետրոսյանին

Երեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանին:

Տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել նաև ՀՀ ՊՆ ՔԾ Իջևանի կայազորի քննիչներ Սարգիս Մադաթյանին և Հայկ Մարգարյանին, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը միայն Լ. Պետրոսյանի մասով: Վերջինս գործի քննությունը ստանձնել է դեպքից մոտ մեկ ամիս հետո: Քննիչներն, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ և ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:

Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետև դատարանն անցավ միջնորդություններին:

Դատարանն այս պահին քննարկում է դատավարության նախորդ փուլերում հետաձգված միջնորդությունները: Այնուհետև տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել:

Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները 15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում:

14.08.2012թ. ցուցմունքներ տվեցին Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, և մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Երկուսն էլ պատմեցին նախաքննական մարմնի ապօրինի վարքի մասին՝ դեպքին հաջորդած ժամանակահատվածում: Այնուհետև դատարանի առաջարկությամբ կողմերն սկսեցին հայտարարությունները՝ հետազոտված ապացույցների կապակցությամբ: Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարությունը՝ դատաբժշկական փորձաքննության մասին, կիսատ մնաց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով և կշարունակվի հաջորդ օրը:

08.08.2012թ. Ծովինարը ներկայացրել էր եղբոր՝ Արտակ Նազարյանի բնութագիրը, և պատմել էր դեպքին հաջորդող օրերին նախաքննական մարմնի հանցավոր գործելաոճի մասին, որին անձամբ էր ականատես եղել:

Մասնավորապես նա նշել էր, որ քննիչ Ս. Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, Նազարյանների բնակարանում խոստովանել էր, որ Նազարյանի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, քանի որ իր մատնահետքերը կհայտնաբերվեին դրա վրա, որովհետև առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել միայն ծնողների բազմակի պնդումներից և միջնորդությունից հետո (ի դեպ՝ դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը և ստիպելով ընտանիքին հյուրերին տանը թողած մեկնել Արծվաբերդ):

Արտակ Նազարյանի քույրը պատմել է նաև, որ երբ եղբոր մահվան լուրն առնելով Վաշինգտոնից Երևան է հասել հուղարկավորության առավոտյան ժամը 4-ին, ականատես է եղել, թե ինչպես են ծանր գրիմի տակ փորձել թաքցնել բազմաթիվ վերքերից աղավաղված՝ եղբոր դեմքը, թե ինչպես էր մարմինը ժամ առ ժամ ուռչում՝ կասկած հարուցելով, որ մահն ավելի վաղ էր տեղի ունեցել, քան նախաքննական մարմնի նշած ժամանակը, թե ինչպես են շուրթերը ուռչելով՝ ցուցադրում կարերը: Նա հիշել է ինչ-որ մեկի խոսքերը, թե «Արտակ Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է» և շրջվելով դեպի ամբաստանյալները՝ ասել է. «Դա նաև ձե՛ր բերանն է»՝ ակնարկելով նրանց լռությունը սպանության մասին:

Դատաքննությունը: Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելը թողնվել է վերջում՝ վկաների, ամբաստանյալների և իրավահաջորդի ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել և շարունակում է Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Վկաները և ամբաստանյալները արդեն ցուցմունք են տվել, հետազոտվել են ապացուցույցները: Այժմ դրանց մասին հայտարարություններ և միջնորդություններ անելու պահն է:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լևոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գևորգյանը և Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի և Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը և Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում