Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է, որ թիմը տրանսֆերային պատուհանի վերջնամասում ակտիվանա:
«Լիվերպուլ»-ի հետ տեղի ունեցած խաղից հետո Մանչինին խոստովանել է, որ ցանկանում է նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել: Նա, մասնավորապես, ուզում է ձեռք բերել «Սուոնսի»-ի ֆուտբոլիստ Սքոթ Սինքլերի տրանսֆերը:
«Մենք իրոք հետաքրքրված ենք Սքոթի ծառայություններով: Նա համապատասխանում է մեր խաղաոճին: Սպասենք, դեռ մի քիչ ժամանակ կա:
Տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռ հինգ օր կա. թիմը պետք է ամեն ինչ անի՝ նախորդ տարվա ձեռք բերածը պահպանելու համար: Պետք է ակտիվորեն աշխատենք՝ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Շաբաթը խոստանում է շատ երկար լինել»,- The Telegraph-ը փոխանցում է մարզչի խոսքերը:








































