Աֆղան զինծառայողը, որը ՆԱՏՕ-ի երկրների մասնագետների ղեկավարությամբ մարտական պատրաստություն էր անցնում, օգոստոսի 27-ին ինքնաձիգից կրակել է իր հրահանգիչների ուղղությամբ` սպանելով երկուսին: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
ՆԱՏՕ-ի մյուս զինծառայողներն ու սպաները արձակել են պատասխան կրակ ու գնդակահարել հարձակվողին: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավում` Լագման նահանգում:
Սպանվողի ինքնությունն ու այլ մանրամասներ կատարվածի մասին հայտնի չեն: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը այլ տեղեկություններ չի հաղորդում:







































