Եմենում բախումների ժամանակ զոհվել է երկու մարդ: Երեկ հակակառավարական ցույցի դուրս էին եկել հազարավոր մարդիկ, որոնք կրկին պահանջում են գործող իշխանության հրաժարականը` նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի գլխավորությամբ:
Սալեհին «օգնության» դուրս եկած նրա կողմնակիցները կրակ են բացել հակակառավարական ցույցի վրա, որի հետևանքով զհվել է 2 մարդ, ևս 10 վիրավորվել են: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Ըստ գործակալության տվյալների` երկու զոհվածներն էլ ուսանողներ են: