Իսպանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ կատալոնական ակումբի հետ կայանալիք հանդիպումը ավելի հեշտ կլինի թիմի համար, եթե մոռանան «Խետաֆե»-ից կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ը, հյուրընկալվելով «Խետաֆե»-ին, մարզադաշտից գլխիկոր դուրս եկավ՝ պարտվելով 2:1 հաշվով:
«Թիմի ֆուտբոլիստները քննարկել են ստեղծված իրավիճակը: Սա հիշեցնում է նախորդ մրցաշրջանի այն հատվածը, երբ մենք վատ խաղ անցկացրինք «Վալենսիա»-ի, «Լևանտե»-ի ու «Ռասինգ»-ի դեմ: Հիմա պետք է կենտրոնանանք Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում արժանի խաղ ցուցադրելու վրա»,- ասել է «Ռեալ»-ի դարպասապահը:










































