Եվրասիական միության պրոյեկտն առաջին անգամ հնչեցրել է Նազարբաևը. նա բավարարված չէր ԱՊՀ տնտեսական համագործակցությունից: Անցել է երկար ժամանակ, տնտեսական համագործակցության ձևաչափերը փոխվել են, ավելացել են մի շարք միություններ, խոսվում է նաև այս միության անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով, որ հունվարի 1-ից ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը սկսել են նոր ձևաչափով համագործակցություն, որտեղ շեշտը դրվելու է տնտեսության վրա:
Նրա խոսքով՝ Եվրասիական միության պարագայում առաջնային խնդիր է հասկանալը, թե այս միությունը տնտեսական տեսանկյունից ինչ է տալու Հայաստանին:
«Այստեղ արդյոք կա՞ն օգուտներ, որոնք գերակշռելու են թերությունները: Առայժմ ձևաչափը այնքան էլ հստակ չէ: Երբ այս ամենը դառնա հստակ, կարելի է խոսել և մտածել մասնակցության ձևաչափի մասին, առայժմ պետք է հետևենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»,- իր խոսքն ամփոփեց քաղաքագետը:










































