Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ իր թիմը լիովին պատրաստ է Մադրիդի «Ռեալ»-ի հետ մրցակցությանը:
Խոսելով Նեյմարի մասին՝ Ռոսելն ասել է. «Նեյմարը միանշանակ շատ տաղանդավոր է, բայց աշխարհում չկա մեկը, որ Մեսսիի չափ տաղանդ ունենա. նա եզակի է»:
««Ռեալ»-ը մեզ համար միշտ լուրջ մրցակից է, հետևաբար առաջնությունը բարդ է լինելու: Ամեն դեպքում այս երկու թիմերն ունեն կառավարման անհամեմատելի եղանակներ:
Ինչքա՞ն տիտղոսներ կնվաճենք. հուսով եմ՝ հնարավորը: Պետք է ևս մեկ անգամ հաղթենք Լա Լիգայում ու վերադարձնենք չեմպիոնի կոչումը»,- ասել է Ռոսելը:









































