Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ։ Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր Խորվաթիայի հավաքականի խաղացողը կժամանի Մադրիդ և բուժզննում կանցնի։ Մադրիդ կժամանեն նաև Մոդրիչի գործակալն ու մի քանի բարեկամներ։ Պայմանագրի բոլոր կետերի շուրջ ակումբն ու ֆուտբոլիստն արդեն համաձայնության են եկել։
Մոդրիչի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ն անգլիական ակումբին 33 մլն ֆունտ կվճարի։









































