Օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ին, «ՎԱԶ-21154-110-22» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154-110-22»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































