ԱՄՆ-ը կաջակցի Մոլդովային` լուծելու մերձդնեստրյան հակամարտությունը` պահպանելով հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: RBK-ն հայտնում է, որ նման հայտարարությամբ Օբաման շնորհավորական հեռագիր է հղել Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին` օգոստոսի 27-ին նշվելիք հանրապետության անկախության օրվա առիթով:
Օբաման ողջունել է Մոլդովայի ղեկավարության ջանքերը` մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործում, և ընդգծել, որ Մոլդովան այդ հարցում կարող է հենվել ԱՄՆ-ի աջակցության և համագործակցության վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր շնորհավորական հեռագրում ողջունել է նաև Մոլդովայի կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մնում է Մոլդովայի հավատարիմ գործընկերը եվրոպական հանրության ժողովրդավար և բարգավաճող անդամ դառնալու նրա ջանքերում:










































