Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան աջակցել է իր թմի դարպասապահ Վիկտոր Վալդեսին, ով սխալ էր թույլ տվել Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայացած խաղում` հնարավորություն տալով «արքայական ակումբ»-ին հեղինակել երկրորդ գոլը:
«Զարմացած եմ, որ որևէ մեկը կասկածում է Վալդեսի հնարավորություններին նրա մարզական կարիերայի այս փուլում:
Ակումբը 4 անգամ հաղթանակ է տարել ՉԼ գավաթի խաղարկությունում, և այդ հաղթանակներից 3-ում Վալդեսի ցուցադրած խաղը որոշիչ գործոն է հանդիսացել: Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և լավագույնն է «Բարսելոնա»-ի համար»,- հայտարարել է Վիլանովան:








































