Հունաստանը կարող է 2-3 լրացուցիչ տարի ստանալ ԵՄ վարկերը վճարելու համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը:
«Կարևոր է, որ հույները իրականացնեն բարեփոխումների և տնտեսության վերաբերյալ իրենց պարտավորությունները, որոնց մասին մենք նրանց հետ պայմանավորվել ենք: Եթե դա երաշխավորվի, ապա ես կսատարեմ վճարումների հետաձգմանը: Դա կարող է լինել 2 կամ 3 տարի`այնպես, ինչպես կորոշեն փորձագետները»,- ասել է Ֆայմանը կիրակի օրը ավստրիական Oesterreich թերթի կայքում հրապարակված հարցազրույցում:
Հունաստանը 2010 թվականին ԵՄ-ից և ԱՄՀ-ից ստացել է 110 միլիարդ արժողությամբ օգնության փաթեթ, իսկ 2011 թվականին Հունաստանին խոստացել էին ևս 130 միլիարդ եվրո`բարեփոխումներ անցկացնելու և ծախսերը կրճատելու դիմաց:









































