Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասի-Դավանին կիրակի օրը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անցկացվող հետաքննության հետ կապված Իրանը որևէ խնդիր չունի:
Սակայն Աբբասիի խոսքերի համաձայն՝ ԱԷՄԳ-ը պետք է համոզիչ փաստարկներ ունենա ի պաշտպանություն իր պահանջների, հաղորդում է INRA գործակալությունը:
Անցած տարվա նոյեմբերին ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն զեկույց է հրապարակել, որում նշվում է Պարչին ռազմական բազայում հնարավոր միջուկային փորձությունների մասին:
Համաձայն զեկույցի՝ Իրանը հավանաբար փորձարկել է նեյտրոնային դետոնատոր, որն օգտագործվում է միջուկային ռումբերում:
Իրանը հերքել է մեղադրանքները, սակայն մինչ օրս թույլ չի տվել ԱԷՄԳ-ի տեսուչներին այցելել Պարչին:
Աբբասին հայտարարել է, որ ԱԷՄԳ տեսուչները Իրան կարող են ժամանել, երբ ցանկանան:
ԱԷՄԳ-ը կարծում է, որ Իրանը Պարչինում ապամոնտաժում է շինությունները, որպեսզի «թաքցնի» միջուկային փորձարկումների հետքերը:
Ամանոյի խոքսերով՝ այդ մասին վկայում են արբանյակային լուսանկարները, որոնք արվել են որոշ ժամանակ առաջ:
Աբասիի խոսքերով՝ Իրանը կարծում է, որ Ամանոյի վերջին ամենամյա զեկույցը, որը բաղկացած է 64 կետից, 50 տոկոսով «անհիմն է և անօգուտ»: